«Նոթինգհեմ Ֆորեսթը» շատ մոտ է իր հաջորդ տրանսֆերն իրականացնելուն։
Նախորդ 24 ժամվա ընթացքում ակումբն արդեն հայտարարել է Չեյխ Կույատեի, Էմանուել Դենիսի և Ռեմո Ֆրոյլերի հետ պայմանագիր կնքելու մասին: Այժմ Սթիվ Կուպերի թիմը պատրաստվում է հայտարարել «Բրայթոնի» հարձակվող Նիլ Մոպեի հետ պայմանագիր կնքելու մասին:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ գործարքը վերջնական փուլում է, քանի որ ակումբները պետք է համաձայնեցնեն վերջնական մանրամասները։
Տրանսֆերի գումարը պետք է կազմի 20 մլն եվրո։ Մոպեի տեղափոխության դեպքում նոթինգհեմյան ակումբի ընդհանուր տրանսֆերային ծախսն այս ամառ կկազմի 138 միլիոն եվրո: