Երեկ կայացած «Տոտենհեմի» և «Չելսիի» մասնակցությամբ լոնդոնյան դերբիում երկու անգամ վիճաբանություն տեղի ունեցավ թիմերի գլխավոր մարզիչների միջև։
«Տոտենհեմի» մարզիչ, իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն իր տեսակետն է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ.
«Կարծում եմ՝ հեռուստատեսությամբ բավականին ակնհայտ էր այն, ինչ տեղի ունեցավ։ Երբ ես իմ դեմ ագրեսիա եմ տեսնում, չեմ կարող հանգիստ մնալ։ Ես զայրացած եմ։
Մյուս կողմից՝ նման դրվագները ցույց են տալիս, թե որքան կարևոր են նման հանդիպումները»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։