«Տոտենհեմի» և «Չելսիի» մարզիչների մասնակցությամբ երկու անգամ վիճաբանություն տեղի ունեցավ առանց այդ էլ իրադարձություններով լի լոնդոնյան դերբիում։
«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ով թվում էր, թե առաջինն է հրահրել այդ վեճը, ասել է իր տեսակետը.
«Չեմ կարծում, որ որևէ առանձնահատուկ բան է տեղի ունեցել։ Դա ֆուտբոլի և Պրեմիեր լիգայի մի մասն է: Դա նման է խաղացողների դրվագներին, ովքեր բախվում են խաղադաշտում և կարող են բարկանալ:
Այստեղ՝ «Սթեմֆորդ Բրիջում», մարզչական տարածքներն ու նստարաններն այնքան մոտ են միմյանց, որ նման իրավիճակներն անխուսափելի են: Ես դեռ չեմ քննարկել, թե ինչ է տեղի ունեցել Անտոնիոյի հետ, բայց կարծում եմ, որ նա ոչինչ չունի իմ դեմ, ինչպես ես՝ իր դեմ։ Հավանաբար, հաջորդ անգամ մենք պարզապես ձեռք չենք սեղմի, կնստենք պահեստայինների նստարանին»,- Տուխելի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։