Լեհաստանի առաջնության 5-րդ տուրում «Պոգոնը» 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Պլոցկի» հետ։ 21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց տանտերերի կիսապաշտպան Մատեուշ Լեգովսկին։
48-րդ րոպեին հյուրերից հաշիվը հավասարեցրեց Ռաֆալ Վոլսկին։
75-րդ րոպեին Լուկա Զահովիչը նորից առաջ մղեց դաշտի տերերին։ 88-րդ րոպեին Անտոն Կրիվոցյուկի խփած գոլի շնորհիվ հյուրերը փրկվեցին պարտությունից։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոնի» կազմում փոխարինման մտավ 61-րդ րոպեին։
«Պոգոնը» 5 խաղից հետո 10 միավորով 3-րդ տեղում է և 3 միավորով է զիջում առաջատար «Պլոցկին»։