Դանիայի առաջնության 5-րդ տուրում «Ռանդերսը» 3-1 հաշվով արտագնա խաղում հաղթել է «Կոպենհագենին»։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը մասնակցել է հանդիպմանը՝ հյուրերի կազմում դուրս գալով փոխարինման 87-րդ րոպեին։
«Ռանդերսն» այս հաղթանակից հետո 9 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում։
Բաբայանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Դանիայի առաջնության 4 հանդիպման։