«Արսենալի» նախկին խաղացող Փոլ Մերսոնը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային արշավն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում ակումբի ներսում, բայց նրանք նույն սխալներն են թույլ տալիս տրանսֆերների ժամանակ: Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է հավակնել Չեմպիոնների լիգայի ուղեգրին, ապա նրանց ավելի լավ խաղացողներ են պետք, քան Արնաուտովիչը:
«Յունայթեդը» համարվում էր աշխարհի ամենամեծ ակումբը, սակայն այժմ նրանք կորցրել են իրենց կարգավիճակը։ Կարող է երկար ժամանակ անցնի, մինչև նրանք նորից չեմպիոն դառնան։ «Յունայթեդն» այժմ մեկ միլիոն մղոն ետ է մնում «Սիթիից» և «Լիվերպուլից», — Մերսոնի խոսքերն է մեջբերում Daily Star-ը։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտություն կրեց «Բրայթոնից»։