Գրեմ Սունեսը, անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչը, կարծում է, որ ֆրանսիացի Անտոնի Մարսիալը վաղուց չի համապատասխանում «Մանչեսթեր Յունայթդի» մակարդակին։
Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2015 թվականից, երբ ակումբը նրա տրանսֆերի համար վճարեց գրեթե 60 միլիոն եվրո։
«Նրա հետ կապված ամեն ինչ վաղուց պարզ է. նա չի համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդի» մակարդակին: Նա չի կարողանում դիմանալ ճնշմանը:
Նա մի փոքր նման է Պոգբային։ Նրանք տաղանդ ունեն, կարող են փայլել, բայց իրենք են որոշում՝ երբ խաղալ, երբ ոչ։ Սա անընդունելի է մեծ ակումբի համար։ Մեծ ակումբում յուրաքանչյուր հանդիպում նման է եզրափակչի»,- Սունեսի խոսքերն է մեջբերում TalkSport-ը։