ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրում Իսպանիայի հավաքականը հյուրընկալվել էր Շվեդիային։
Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ Այս ոչ ոքիից հետո իսպանացիները ապահովեցին իրենց տեղը ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլում։ Խաղն առանց միջադեպերի, սակայն, չանցավ։ Հյուրերի դարպասապահ Դավիդ դե Խեան երկրորդ կեսում վնասվածք ստացավ ու փոխարինվեց։

Մինչ վնասվածք ստանալը՝ առաջին կեսում Իսպանիայի ընտրանու դարպասապահը գերազանց սեյվ է կատարել։ Ռոբին Կայսոնի հարվածից հետո Դե Խեան ֆանտաստիկ ցատկով փրկել է իր թիմին վերահաս գոլից։