«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որոշել է թիմի չորս ֆուտբոլիստների հեռացնել ընդհանուր խմբում աշխատանքից։
Ինչպես հայտնում է Sport Bible-ը՝ մեջբերելով Evening Standard-ին, խոսքը Տանգի Նդոմբելեի, Ջովանի Լո Սելսոյի, Սերխիո Ռեգիլոնի և Հարի Ուինքսի մասին է։
Այս խաղացողներին թույլ չեն տալիս մարզվել թիմի հետ. նրանք աշխատում են միայն անհատական ծրագրով:
Անտոնիո Կոնտեի այս որոշման պատճառն այն է, որ նշված չորս խաղացողները ներառված չեն նրա առաջիկա մրցաշրջանի ծրագրերում։ «Տոտենհեմը» կփորձի բաժանվել ֆուտբոլիստներից մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։