Իտալիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձած Սալվատորե Սիրիգուն դարձել է «Նապոլիի» խաղացող։
Նեապոլիտանական ակումբը հայտարարել է 35-ամյա դարպասապահի հետ պայմանագիր կնքելու մասին, ով «Ջենոայից» հեռամալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ ուներ։
Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, ֆուտբոլիստի պայմանագիրը նեապոլիտանական թիմի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի վերջը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:
Ա Սերիայի նոր մրցաշրջանը կմեկնարկի այս հանգստյան օրերին։ Առաջին տուրում, օգոստոսի 15-ին, «Նապոլին» կհյուրընկալվի «Վերոնային»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Վերոնայի» հաղթանակը գնահատում է 3,55 գործակցով, ոչ-ոքին՝ 3,65, իսկ «Նապոլիի» հաղթանակը՝ 2,10։