Հարձակվող Քրիստիան Պուլիշիչը կարող է այս ամառ հեռանալ «Չելսիից»:
Ամերիկացու ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»: Կաչաղակները վերահսկում են խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ուսումնասիրելով հարձակվողի տրանսֆերային առաջարկ անելու տարբերակներ:
Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Չելսին» պատրաստ է վաճառել Պուլիշիչին։