Բրազիլացի վինգեր Վիլիանը պատրաստվում է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, որտեղ նախկինում հանդես է եկել Լոնդոնի «Չելսիում» և «Արսենալում»:
Այս մասին հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ 34-ամյա խաղացողի գործակալը բանակցություններ է վարում «Ֆուլհեմի» հետ, որը հետաքրքրություն է ցուցաբերում խաղացողի նկատմամբ։
Հիշեցնենք, որ այս պահին Վիլիանը բրազիլական «Կորինտիանսի» խաղացող է։ Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 5,5 մլն եվրո։