Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ չի խնդրի մարզչին կրճատել իր խաղաժամանակը տարիքի պատճառով։
«Ոչ մի կերպ չեմ անհանգստանում: Տարիքը նշանակություն չունի. Պետք չէ տարիքին նայել. Ես ինձ շատ լավ եմ զգում խաղալիս, և ես չեմ խոսել Անչելոտիի հետ րոպեներ կրճատելու մասին: Նա գիտի, որ ես սիրում եմ խաղալ, որ ես ինձ լավ եմ զգում և պատրաստ եմ օգնել թիմին լավագույնս դրսևորել։ Աշխարհի առաջնությունը դեկտեմբերին է, բայց դա ոչինչ չի փոխում։ Իմ գործը պատրաստ լինելն է, լավ մարզվելը և յուրաքանչյուր խաղում հասանելի լինելը խաղադաշտում»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում as.com-ը։