«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի որդիները կխաղան իտալական ակումբի երիտասարդական թիմերում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Հարձակվողի ավագ որդին՝ Մաքսիմիլիանը (15 տարեկան), կխաղա միլանյան ակումբի մինչև 17 տարեկանների թիմում։
Իսկ Զլատանի կրտսեր որդին՝ Վինսենթը (14 տարեկան), հանդես կգա մինչև 15 տարեկանների թիմում։
Հուլիսի կեսերին 40-ամյա Իբրահիմովիչը երկարաձգեց պայմանագիրը «Միլանի» հետ մինչև 2023 թվականի հունիսի վերջը։