Հարձակվող Տիմո Վերները, ով «Չելսիից» տեղափոխվեց «ՌԲ Լայպցիգ», անգլիական խաղադաշտերում լիովին չբացահայտեց իր գոլային տաղանդը, սակայն «Սաութհեմփթոնի» հետ խաղերում ամեն ինչ այլ էր։
«Չելսիում» երկու տարվա ընթացքում գերմանացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 56 հանդիպում՝ դառնալով տասը գոլի հեղինակ։ Տասը գոլից հինգը` ուղիղ 50%-ը, խփվել է «Սաութհեմփթոնի» դարպասը:
«Սրբերի» դեմ չորս խաղում հարձակվողը երկու անգամ գրավել է մրցակցի դարպասը և մեկ անգամ սահմանափակվել մեկ գոլով։ Մնացած բոլոր թիմերին Վերները կա՛մ մեկ անգամ է գոլ խփել, կա՛մ ընդհանրապես չի խփել:
Երեքշաբթի օրը պաշտոնապես հաստատվեց Վերների վերադարձը ՌԲ Լայպցիգ։ Տրանսֆերը գերմանական ակումբին արժեցել է 20 միլիոն եվրո: