Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով այս ամառ Մյունխենի «Բավարիայից» է տեղափոխվել «Բարսելոնա», խոստովանել է, որ չէր ցանկանա մյունխենյան ակումբի հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հանդիպել։
«Ո’չ… Պարտադիր չէ, որ դա լինի խմբային փուլում: Դեռ վաղ է, ինձ համար դա անսովոր զգացողություն կլինի։ Խնդրում եմ, միայն ոչ «Բավարիան».․․
Ինչպե՞ս կդիմավորեն ինձ երկրպագուները ՄյունխենումԼՉգիտեմ․․․ հուսով եմ, որ լավ:
«Բավարիայում» անցկացրած ժամանակից միայն դրական հիշողություններ ունեմ. «Բավարիայի» հետ իմ պատմությունը հավերժ կմնա իմ սրտում»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Bild-ը։