Օգոստոսի 10-ին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարող է հերթական ռեկորդը գրանցել։
2021/22 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթանակ տանելով՝ իտալացի մասնագետը ռեկորդակիր դարձավ ինչպես եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում հաղթանակների, այնպես էլ որպես մարզիչ ընդհանրապես բոլոր եվրոպական մրցաշարերում հաղթանակների ընդհանուր քանակով։
Այժմ հնարավոր է ևս մեկ ձեռքբերում։ Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունում «Այնտրախտի» նկատմամբ հաղթանակի դեպքում Անչելոտին կդառնա մրցաշարի քառակի հաղթող․ դա կլինի լավագույն ցուցանիշը բոլոր մարզիչների շրջանում:
Այս պահին «սերուցքայինների» մարզիչը այս ցուցանիշով առաջատարի դիրքը կիսում է Խոսեպ Գվարդիոլայի հետ, ով նույնպես երեք անգամ հաղթել է Եվրոպայի Սուպերգավաթում: