«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ընդգծել է, որ նոր մրցաշրջանում իր գլխավոր նպատակը Իտալիայի առաջնությունում հաղթելն է։
«Ա Սերիայի բոլոր հարձակվողներն ուժեղ են, բայց ես չեմ մտածում լավագույն ռմբարկու տիտղոսի մասին, ես ձեզ անկեղծ եմ դա ասում: Ես մտածում եմ միայն չեմպիոնության մասին, սա ամենակարևորն է։
Իհարկե, խփած շատ գոլերով ավելի լավ կլինի, բայց մեր թիմը պայքարում է տիտղոսի համար, այլ ոչ թե անհատական մրցանակների»,- ասել է Լուկակուն DAZN-ին տված հարցազրույցում։
Նախորդ մրցաշրջանում «Ինտերը» զբաղեցրել է երկրորդ տեղը Ա Սերիայում՝ երկու միավորով զիջելով «Միլանին»: