Կատալոնական «Բարսելոնան» ծրագրում է ակումբային խանութ բացել Մադրիդում։
Ինչպես հաղորդում է Managing Barca-ն, հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից անմիջապես առաջ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը մեկնարկում է այս շաբաթ։ «Բարսելոնան» Լա լիգայի առաջին տուրում սեփական հարկի տակ կհանդիպի «Ռայո Վալեկանոյի» հետ։
Լա Լիգայի գործող չեմպիոնը Մադրիդի «Ռեալն» է։ Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա կատալոնական ակումբը նախորդ մրցաշրջանում նվաճել է արծաթե մեդալներ։