Երեկ կայացան Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումները։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ընդհանուր 0։7 հաշվով զիջեց «Ցրվենա Զվեզդային» և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։
Այսպիսով, հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի բոլոր վեց զույգերը։
Բոդո-Գլիմտ — Դինամո Զագրեբ
Մաքքաբի Հայֆա — Ցրվենա Զվեզդա
Կոպենհագեն — Տրաբզոնսպոր
«Դինամո» Կիև — «Բենֆիկա»
«Քարաբագ» — «Վիկտորիա» Պլզեն
«Ռեյնջերս» — ՊՍՎ
Առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 16-17-ին, պատասխան խաղերը՝ օգոստոսի 23-24-ին։