«Ռոմայի» նորեկ Ջորջինիո Վեյնալդումը խոսել է այն մասին, թե ով է ազդել իր տեղափոխության վրա իտալական ակումբ.
«Ես ընտրեցի «Ռոման», քանի որ ակումբը մեծ ջանքեր գործադրեց ինձ հետ պայմանագիր կնքելու համար: Նախքան տեղափոխությունը ես խորհրդակցել եմ Սալահի, Ստրուտմանի և Հակիմիի հետ։
Չնայած Աշրաֆը խաղում էր «Ինտերում», նա «Ռոմային» անվանեց մեծ ակումբ: Նրա խոսքերը մեծապես ազդեցին իմ ընտրության վրա»,- Ջորջինիոյի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Վեյնալդումը հռոմեական ակումբին միացել է այս ամառ՝ ազատ գործակալի կարգավիճակով։