ՉԼ որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» խաղից հետո տեղի ունեցավ սերբական թիմի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի մամուլի ասուլիսը.
«5:0-ից հետո հարկավոր չէր ավելորդ ռիսկի դիմել ու մեր փորձը մեզ օգնեց, որ այսօր հաղթանակ տանենք: Փյունիկից կառանձնացնեմ Հովհաննես Հարությունյանին ու Յուսուֆ Օտուբանջոյին»,-ասաց Ստանկովիչը:
Հիշեցնենք, որ ԵԼ փլեյ-օֆֆում Հայաստանի չեմպիոնը կխաղա մոլդովական «Շերիֆի» հետ: