«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին։ Իտալացի մասնագետի խոսքով, անհնար է փոխարինել ֆրանսիացի հարձակվողին։
«Մենք ունենք հարձակվող՝ նույնիսկ մի քանիսը․․․ Կարիմը, Մարիանոն, Ազարը, Ասենսիոն, Ռոդրիգոն։
Հասկանալի է՝ եթե աշխարհի լավագույն հարձակվողը չի կարողանում խաղալ, ապա դա ազդում է թիմի վրա։ Այս պահին անհնար է փոխարինել Բենզեմային։ Աշխարհում այդպիսի խաղացող չկա։ Մենք պարզապես այլընտրանքային տրաբերակներ ունենք»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Marca-ն։
Օգոստոսի 9-ին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում Մադրիդի «Ռեալն» ուժերը կչափի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ։