«Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը հանդիպում է անցկացրել ռոսոներիների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել է իտալացու հավանական տրանսֆերը։
Ըստ աղբյուրի՝ «Միլանը» հասկացրել է, որ ֆուտբոլիստը չի վաճառվում, սակայն «Արսենալը» մտադիր չէ դադարեցնել իտալացուն ձեռք բերելու փորձերը։ «Զինագործները» վստահ են, որ 55 միլիոն եվրոյի առաջարկը կարող է ստիպել «ռոսոներիների» ղեկավարությանը փոխել իրենց կարծիքը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Տոնալին «Միլանի» հետ հաղթեց Իտալիայի առաջնությունը: 36 խաղում ֆուտբոլիստը դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: