«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խորհուրդ է տվել ակումբին թիմ վերադարձնել հարձակվող Դենի Ուելբեքին, որը հանդես է գալիս Բրայթոնում։
«Ուելբեքը դուրս եկավ դաշտ և իր տեսքով հասկացրեց, որ հանգիստ չի տա Մարտինեսին և Մագուայերին։ Այդ խաղը նման էր այն հանդիպմանը, որը կայացել էր 10 տարի առաջ՝ «Ռեալի» դեմ։
Ուելբեքը հիանալի տարբերակ է պահեստային հարձակվողի դիրքի համար։ Ուղղակի ասեք նրան, որ կմասնակցի 15-20 խաղի՝ փոխարինելով Ռոնալդուին»,- Ֆերդինանդի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։