«Բոլոնիայի» հարձակվող Մարկո Արնաուտովիչը համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Caught Offside-ի տեղեկություններով՝ կողմերը համաձայնության են եկել աշխատավարձի և համագործակցության ժամկետի վերաբերյալ։
Այնուամենայնիվ, մինչ այժմ գլխավոր խոչընդոտը իտալական ակումբն է, որը կտրականապես հրաժարվում է բաց թողնել 33-ամյա հարձակվողին, ով նախորդ մրցաշրջանում 14 գոլ է խփել Իտալիայի Ա Սերիայում:
Ավելի վաղ «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը հայտարարել էր, որ Արնաուտովիչը դժվար թե հայտնվի «Մանչեսթեր Յունայթեդում»: Մարկոն մի քանի տարի առաջ արդեն խաղացել է Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ֆուտբոլիստը հանդես է եկել «Սթոք Սիթիում» և «Վեսթ Հեմում»: