«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է մոտ ապագայում ձեռք բերել «Բետիսի» ֆուտբոլիստ Գվիդո Ռոդրիգեսին:
AS-ը հայտնում է կիսապաշտպանի հնարավոր տեղափոխության մասին։
Մանկունիացիները ակնկալում են ուժեղացնել կիսապաշտպանության գիծը և դիտարկում են Ֆրենկի դե Յոնգի տարբեր այլընտրանքներ: Ռոդրիգեսից բացի, ակումբի հետաքրքրությունների ոլորտում են Ադրիեն Ռաբյոն և Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը:
Ռոդրիգեսի պայմանագիրը «Բետիսի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո։