Գերմանացի պաշտպան Թիլո Կեհրերը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են ՊՍԺ-ին, կարող է կարիերան շարունակել Մառախլապատ Ալբիոնում։
«Վեսթ Հեմը» ցանկանում է պայմանագիր կնքել 25-ամյա ֆուտբոլիստի հետ, հայտնում է Daily Mail-ը:
Կեհրերի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 22 միլիոն եվրո։ Նրա աշխատանքային պայմանագիրը փարիզյան գրանդի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Ֆրանսիայի առաջնության վերջին մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։