PlaymakerStats-ը որոշել է ուշադրություն դարձնել Անգլիայի Պրեմիեր լիգայում 2022 օրացուցային տարում խփած գոլերի քանակին։
Պարզվում է, որ այս տարի մինչ այժմ ամենաշատ գոլերը խփել են ոչ թե «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը», այլ «Տոտենհեմը»։
Անտոնիո Կոնտեի թիմը Պրեմիեր լիգայի 2022 թվականի խաղերում 51 գոլ է խփել։
Այս յուրօրինակ վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնում է «Մանչեսթեր Սիթին» (50 գոլ), իսկ լավագույն եռյակը (46) եզրափակում է «Լիվերպուլը»։ Հաջորդը «Չելսին» (34) և «Լեսթերն» (33) են: