«Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկին խոսել է կատալոնական ակումբ տեղափոխվելու մասին.
«Ես գիտեմ, որ իմ տրանսֆերը հուզում է շատ երկրպագուների: Ես դա հասկանում եմ, և հիմա միայն ներողություն եմ խնդրում դրա համար։
Այն ժամանակ ինձ համար կարևոր ու անհրաժեշտ էր հասկանալ, որ պատրաստ եմ փոփոխությունների։ Ի վերջո, մենք բոլորս մարդ ենք։
12 տարի Գերմանիայում մնալուց հետո ինձ համար պարզ դարձավ, որ իմ ժամանակն անցել է։ Բարդ իրավիճակ էր բոլոր ներգրավված կողմերի համար, և մենք պետք է գտնեինք լավագույն լուծումը: Ինձ պետք էին այս փոփոխությունները, այս տեղափոխությունն այլ երկիր, այլ ակումբ: Ես ինձ երեխա եմ զգում, ով նոր խաղալիք ունի»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Marca-ն։