Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 8-ին, կայացավ Չեմպիոնշիփի 2-րդ տուրի «Վեսթ Բրոմվիչ» — «Ուոթֆորդ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Հաշիվը բացեց «Ուոթֆորդի» վինգեր Իսմայիլա Սարը. 24-ամյա սենեգալցին խաղադաշտի կենտրոնում ընդունեց գնդակը, այնուհետև այն ուղարկեց մրցակցի դարպասը՝ դարպասապահ Դևիդ Բաթոնի վրայով, ով շատ հեռու էր դուրս եկել դարպասից: