«Վեսթ Հեմի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։
Վլաշիչը հայտնվել է «Տորինոյի» ուշադրության կենտրոնում: Ֆուտբոլիստն ակումբի ղեկավարությանը խնդրել է թույլ տալ իրեն տեղափոխվել Իտալիա:
Անցյալ տարի Վլաշիչը անգլիական ակումբ տեղափոխվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ից։