«Քյոլնի» հարձակվող Անտոնի Մոդեստը կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստի հետ կնքվել է 1 տարվա պայմանագիր։ Ըստ գերմանական ԶԼՄ-ների՝ գործարքի արժեքը կազմել է 5 մլն եվրո։
34-ամյա հարձակվողը պետք է փոխարինի Սեբաստիան Հալերին, որը վիչահատվել է և բաց կթողնի մի քանի ամիս։