«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դիմել է թիմի երկրպագուներին՝ «Պումասի» նկատմամբ Գամպերի գավաթում տարած հաղթանակից հետո (6-0):
«Ողջույն, երկրպագուներ: Ինչպե՞ս եք: Շատ ուրախ եմ առաջին հաղթանակը տանել «Կամպ Նոում»: Ուրախ եմ, որ կարողացա իմ առաջին տիտղոսը նվաճել: Բոլորիդ ամենալավն եմ մաղթում: Շնորհակալ եմ»,- ասել է Լևանդովսկին՝ «Բարսելոնայի» տարածած տեսանյութում:
Լևանդովսկին 2022 թվականի հուլիսին է «Բավարիայից» տեղափոխվել «Բարսելոնա»: