«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբում պաշտպան Սամուել Ումտիտիի և հարձակվող Մարտին Բրեյթվեյթի ապագայի մասին։
«Երկուսն էլ հիմա հասկանում են, որ ժամանակն է տեղափոխվել այլ ակումբ»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լապորտան նաև հավելել է, որ ակումբը շուտով կավարտի ևս մեկ գործարք։ Լրատվամիջոցները կարծում են, որ կատալոնացիների կազմում նորեկը կդառնա «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն։
Նախորդ մրցաշրջանում 28-ամյա Ումտիտին կատալոնացիների կազմում ընդամենը 1 հանդիպում է անցկացրել։ 31-ամյա Բրեյթվեյթի հաշվին 4 հանդիպում է, 2 գոլ և 1 գոլային փոխանցում։