«Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը մեկնաբանել է թիմի ներկայիս հարձակման գիծը՝ առանց Ռոբերտ Լևանդովսկու։
«Մենք 7-8 հարձակվող ունենք առջևի 3-4 դիրքում։ Այլևս պետք չէ թաքնվել Լևանդովսկու հետևում, հիմա խաղացողները կարող են իրենց վրա վերցնել պատասխանատվությունը, գոլեր խփել ու ավելի հաճախ ցույց տալ իրենց։ Միտքը մրցակցություն ստեղծելն էր»,- ասել է Սալիհամիջիչը Sky90-ի հետ զրույցում։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Լևանդովսկին այս ամառ տեղափոխվեց «Բարսելոնա»։