Ընկերական խաղում «Յուվենտուսը» մրցում էր Մադրիդի «Ատլետիկոյի» հետ ու 4 անպատասխան գնդակ բաց թողեց։
Հանդիպման 10-րդ րոպեին հաշիվը բացեց Ալվարո Մորատան։ 40-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց թուրինցիների դարպասին, սակայն Ֆելիշը չկարողացավ անվրեպ իրացնել այն։ 3 րոպե անց Մորատան դուբլ ձևակերպեց, իսկ 62-րդ րոպեին՝ հեթ-տրիկ։
Խաղի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Մատեուս Կունյան խփեց «Ատլետիկոյի» 4-րդ գոլը։