Ավարտվեց ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրը։ J խմբում կայացան ևս երկու հանդիպումներ։
Աթենքում Հունաստանի հավաքականը հյուրընկալել էր Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։ 30-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Վանգելիս Պավիլիդիսը։ Հինգ րոպե անց հյուրերը հավասարեցրին հանդիպման հաշիվը։ Հանդիպման վերջնամասում Ադնան Կովաչևիչը գրավեց սեփական դարպասը՝ այդպիսով հաղթանակ նվիրելով Հունաստանի հավաքականին։
Զուգահեռաբար Վադուցում միմյանց էին հանդիպել խմբի առաջատարն ու հետնապահը։ Իտալիայի հավաքականը արդեն իսկ ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլում է։ Այդ փաստը չխանգարեց Մանչինիի տղաներին ջախջախել մրցակցին։ Անդրեա Բելոտիի դուբլը, ինչպես նաև Ֆեդերիկո Բեռնարդեսկիի Ալեսիո Ռոմանյոլիի և Ստեֆան Էլ-Շարավիի գոլերը ապահովեցին իտալացիների խոշոր հաշվով հաղթանակը՝ 5-0։