«Գալաթասարայը» միանգամից երկու տրանսֆեր է իրականացրել։ Ազատ խաղացողի կարգավիճակով պայմանագիր է կնքվել բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսի հետ, իսկ «Արսենալից» էլ թուրքական թիմ է տեղափոխվել ուրուգվայցի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան։
Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մերտենսը թուրքական ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2023 թվականի հունիսը՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Տորեյրայի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի հունիսը։ Նրա համար «Գալաթասարայը» 7 մլն եվրո է վճարել՝ գումարած բոնուսները։
Մերտենսը նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Նապոլիում»՝ իտալական Ա Սերիայում 30 հանդիպման մասնակցելով, դառնալով 11 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Տորեյրան «Ֆիորենտինայի» կազմում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։