Անգլիական Պրեմիեր-լիգայի մեկնարկային տուրում «Էվերթոնը» սեփական հարկի տակ ընդունել է Լոնդոնի «Չելսիին» և նվազագույն հաշվով պարտություն կրել։
Թոմաս Տուխելի թիմի կազմում միակ ու հաղթական գնդակը հեղինակել է ժորժինյոն՝ առաջին կեսի վերջին րոպեներին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
«Չելսիի» կազմում նորամուտն են նշել Ռահիմ Սթերլինգն ու Մարկ Կուկուրելյան։