Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կազմում խաղալու մասին․
-Արդյոք հնարավո՞ր է ԱՊԼ-ի խաղերում միջինում մեկ գոլ խփելը։
-Չեմ կարող չափազանց շատ խոսել այդ մասին։ Պետք է թույլ տամ, որ մյուսները խոսեն այդ մասին։ Պետք է լիովին հարմարվեմ ու սկսեմ հնարավորինս արագ արդյունք ցուցադրելը։
-Ճնշում զգո՞ւմ ես, թե՞ կարող ես պարզապես դուրս գալ խաղադաշտ և խաղալ քո ֆուտբոլը։
-Իհարկե, կա ճնշում։ Ես խաղում եմ չեմպիոնների կազմում, բայց փորձում եմ դուրս գալ խաղադաշտ և հնարավորինս շատ ժպտալ, վայելել խաղը, քանի որ կյանքն արագ է անցնում, իսկ կարիերադ կարող է հանկարծակի ավարտվել։