«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի սպասելիքներով։
«Ավելի՞ն եմ սպասում «Մանչեսթեր Սիթիից», «Չելսիից», «Տոտենհեմից» և «Արսենալից»: Իհարկե, «Մանչեսթեր Յունայթեդից» և «Նյուքասլից» ևս:
Կարծում եմ, որ այս բոլոր թիմերն ավելի ուժեղ են դարձել։ Ամառային տրանսֆերային պատուհանում բոլորը փորձում են կատարելագործվել՝ օգտագործելով նախորդ մրցաշրջանի փորձը։
Մենք պետք է ավելի շատ մտածենք մեր մասին, պետք է առաջադիմենք։ Մենք ցանկանում ենք ավելի դոմինանտ լինել գնդակին տիրելու հարցում։ Ինձ դուր եկավ մեր մինչմրցաշրջանը, ուստի ես դրական եմ տրամադրված, բայց դա ինձ անհանգստացնում է, քանի որ դա ինձ բնորոշ չէ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։