Ֆուտբոլի Vbet Հայաստանի Պրեմեիր լիգայում այսօր սկսվում է 2-րդ տուրը: Չարենցավանի «Վանը» կանցկացնի ընթացիկ մրցաշրջանի իր առաջին տնային հանդիպումը: Կոտայքի մարզը ներկայացնող թիմը երկրպագուներին հրավիրում է Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտ:
«Օգոստոսի 7-ին կանցկացնենք Vbet Armenian Premier League-ի ընթացիկ մրցաշրջանի առաջին տնային հանդիպումը: Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում կընդունենք ԲԿՄԱ-ին:
Սիրելի չարենցավանցիներ, մրցաշրջանի առաջին տնային հանդիպմանն ակնկալում ենք Ձեր ջերմ աջակցությունը
Սպասում ենք բոլորիդ վաղը՝ օգոստոսի 7-ին, ժամը՝ 17:30-ին:
Հիշեցնենք, որ առաջին տուրից հետո մեր թիմն ունի 3 միավոր»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ այսօր կկայանա 2-րդ տուրի երկու հանդիպում: Արմավիրում «Նոան» կընդունի «Լեռնային Արցախին», իսկ «Ալաշկերտը» կհյուրընկալի «Արարատին»:
Առաջին տուրից հետո «Ալաշկերտը», «Արարատը», «Ուրարտուն», «Շիրակն» ու «Վանն» ունեն 3-ական միավոր: