Մյունխենի «Բավարիան», նոր մրցաշրջանի առաջին տուրում 6:1 հաշվով հաղթելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», սահմանեց Բունդեսլիգայի ռեկորդ։
Հիշեցնենք, որ «Բավարիան» 6 գոլերից 5-ը խփեց արդեն առաջին խաղակեսում։ Մեկական գոլի հեղինակ են դարձել Ջոշուա Կիմիխը, Բենջամին Պավարը, Սադիո Մանեն, Ջամալ Մուսիալան և Սերժ Գնաբրին։
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ սա Բունդեսլիգայի առաջին տուրի խաղում առաջին խաղակեսից հետո երբևէ գրանցված ամենամեծ հաշիվն է։
Հիշեցնենք, որ «Բավարիան» Գերմանիայի գործող չեմպիոնն է։ Մյունխենցիները նվաճել են այդ տիտղոսը վերջին 10 մրցաշրջանների ընթացքում անընդմեջ: