«Սպարտակի» նախկին հարձակվող Ջորդան Լարսոնը դարձել է Բունդեսլիգայի նորեկ «Շալկեի» խաղացող։
Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա Լարսոնը «Սպարտակում» հանդես է եկել 2019 թվականից։ Նա ակումբի կազմում անցկացրել է 83 հանդիպում և դարձել 27 գոլի հեղինակ։ 2022 թվականի ապրիլին հարձակվողը երեք ամսով վարձավճարով տեղափոխվեց ԱԻԿ, որից հետո խզեց պայմանագիրը «Սպարտակի» հետ։
Հիշեցնենք, որ Ջորդանը Շվեդիայի հավաքանի լեգենդար հարձակվող Հենրիկ Լարսոնի որդին է։