«Միլանը» երկարաձգել է կիսապաշտպան Տոմազո Պոբեգայի հետ պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստն ակումբի սան է, նրա նոր պայմանագիրը «ռոսոներիների» հետ նախատեսված է մինչև 2027 թվական։
Նախորդ մրցաշրջանում Պոբեգան վարձակալությամբ հանդես էր գալիս «Տորինոյում», նա այնտեղ անցկացրել է 33 խաղ, խփել 4 գոլ ու դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։