«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատել է Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության անցկացման ժամանակահատվածը։
«Ֆուտբոլիստները կարող են հասնել մինչև եզրափակիչ կամ 3-րդ տեղի համար խաղին։ Բայց նրանք առանց դրա էլ ծանրաբեռնված գրաֆիկ ունեն։ Բարկանում եմ, երբ խոսում եմ այդ մասին։ Բոլորը գիտեն օրացույցի հետ կապված իմ խնդիրների մասին։ Դա ճիշտ չէ։ Բայց դրան անհրաժեշտ ուշադրություն չի հատկացվում։ Պետք է դա փոխել։
ՖԻՖԱ, ՈՒԵՖԱ, Անգլիայի ֆուտբոլային միություն, Պրեմիեր լիգա, մենք պետք է խոսենք։ Համատեղ հանդիպում է պետք, որ քննարկենք խաղի կարևորագույն մասը՝ ֆուտբոլիստներին։ Այս մունդիալն անցկացվում է սխալ ժամանակ՝ սխալ պատճառներից ելնելով»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն։