«Չելսին» հայտարարել է «Բրայթոնի» պաշտպան Մարկ Կուկուրելյայի տեղափոխության մասին։
Ըստ ԶԼՄ-ների՝ գործարքի արժեքը կազմել է 65 մլն եվրո։
Լոնդոնյան ակումբը տրանսֆերի մասին հայտնել է նույն կերպ, ինչ «Բրայթոնն» օրեր առաջ հերքել էր հնարավոր տեղափության մասին լուրերը։
«ԶԼՄ-ներում տարածված մի շարք լուրերի ֆոնին, մենք կարող ենք հաստատել, որ համաձայնության ենք հասել «Բրայթոնի» հետ Մարկ Կուկուրելյային ձեռք բերելու հարցում»,- գրված է լոնդոնյան ակումբի տարածած հայտարարության մեջ։
24-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 35 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ։