Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Լոկոմոտիվը» կհյուրընկալվի «Կրասնոդարին»։ Մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչ Յոզեֆ Ցինբաուերը խոսել է սպասվող խաղի մասին։
«Էդուարդ Սպերցյանը շատ լավ է իրացնում ստանդարտ դիրքերը։ «Կրասնոդարը» հաճախ է գոլեր խփում ստանդարտներից։ Մենք պետք է զգույշ լինենք։ «Կրասնոդարը» վտանգավոր է, երբ հասնում է մրցակցի տուգանային հրապարակ։ Մենք չպետք է թույլ տանք, որ նրանք շատ գոլային պահեր ստեղծեն մեր դարպասին»,- Ցինբաուերի խոսքն է մեջբերել մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը։
«Կրասնոդար» — «Լոկոմոտիվ» հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։