«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաստատել է, որ ակումբը մոտ է «Բրայթոնի» պաշտպան Մարկ Կուկուրելյային ձեռքբերելուն.
«Հիմա ձևակերպում ենք փաստաթղթերը: Կարող եմ ասել, որ Մարկը հիանալի ֆուտբոլիստ է, քանի որ նա կարող է խաղալ ամենատարբեր դիրքերում»,- Տուխելի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Օգոստոսի 3-ին «Բրայթոնը» հերքեց Կուկուրելյայի վաճառքի վերաբերյալ շշուկները, չնայած մինչ այդ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Չելսին» իսպանացու տրանսֆերի համար 60 մլն եվրո կվճարի:
2021/22 մրցաշրջանում Կուկուրելյան, որը «Բարսելոնայի» սան է, «Բրայթոնի» կազմում 39 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: